| Ռոբ ( @ 2008-03-04 19:22:00 |
Ո՞վ է ասելու «Մի՛ սպանէք մանկանը»
3 Թագաւորաց
16 Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։
17 Կանանցից մէկն ասաց· «Լսի՛ր ինձ‚ տէ՛ր իմ‚ ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։
18 Այնպէս պատահեց‚ որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը‚ մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։
19 Գիշերը սրա որդին մեռաւ‚ որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։
20 Սա գիշերուայ կէսին զարթնել է‚ վերցրել իմ մանկանն իմ գրկից‚ երբ ես՝ քո աղախինը‚ քնած եմ եղել‚ պառկեցրել է իր ծոցում‚ իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։
21 Առաւօտեան վեր կացայ‚ որ կուրծք տամ իմ որդուն‚ բայց տեսայ‚ որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ‚ որ դա իմ ծնած երեխան չէ»։
22 Միւս կինն ասաց· «Ո՛չ‚ մեռածը քո որդին է‚ իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր· «Ո՛չ‚ կենդանին իմ որդին է‚ իսկ քո որդին մեռածն է»։
23 Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց· «Դու ասում ես‚ թէ՝ «Այս կենդանին է իմ որդին‚ մեռածը նրա որդին է»‚ իսկ դու էլ ասում ես՝ «Ո՛չ‚ մեռածը քո որդին է‚ կենդանին իմ որդին է»։
24 Արքան ասաց· «Սուրն ի՛նձ բերէք»։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։
25 Արքան ասաց· «Կտրեցէ՛ք‚ երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը‚ նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»։
26 Այն կինը‚ որի որդին կենդանի էր‚ ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային· «Լսի՛ր ինձ‚ տէ՛ր‚ կենդանի մանկանը տուէ՛ք նրան‚ միայն թէ մի՛ սպանէք մանկանը»։ Միւս կինն ասաց· «Ո՛չ իմը թող լինի‚ ո՛չ նրանը‚ մէջտեղից կիսէ՛ք նրան»։
27 Պատասխան տուեց արքան՝ ասելով· «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը‚ ով ասաց‚ թէ՝ «Դրա՛ն տուէք‚ միայն թէ մի՛ սպանէք երեխային»։ Նա է դրա մայրը»։